29 նոյեմբերի 2021 - 17:54 AMT
Դեկտեմբերի 1-ից 10-12 աստիճանով կցրտի, տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում`նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 30-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, դեկտեմբերի 1-2-ը կնվազի 10-12 աստիճանով։

Երևանում՝ նոյեմբերի 30-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 30-ին սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +16, դեկտեմբերի 2-ին՝ +7, դեկտեմբերի լույս 3-ի գիշերը՝ -4։