30 նոյեմբերի 2021 - 11:33 AMT
Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերը հետ են քաշվել

Ադրբեջանական զորքերն Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։ Այդ մասին ասել է գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Պաշտոնյայի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։

Այլ ուղղություններով հետ քաշվելու վերաբերյալ տեղեկատվություններ այս պահին չկան։ Հայտնի չէ նաև, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է ադրբեջանական զորքը հետ քաշվել։

Ադրբեջանական զորքերը 2021թ․ մայիսի 12-ից Սյունիքի մարզի ուղղությամբ խորացել էին և, ըստ էության, զավթել ՀՀ ինքնիշխան տարածքը։