30 նոյեմբերի 2021 - 16:21 AMT
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման արդյունքում 14 սպա է զոհվել, այդ թվում՝ գնդապետ և գնդապետ-լեյտենանտ

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով Ադրբեջանի ԶՈւ 14 բարձրաստիճան սպա է զոհվել, այդ թվում գնդապետ Ֆուզուլի Ջավադովը և գնդապետ-լեյտենանտ Էմիլ Նազիրովը։ Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության վրա հղումով։

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել նոյեմբերի 30-ի առավոտյան՝ ուսումնական թռիչքի ժամանակ, Ադրբեջանի Խըզի շրջանում։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ուղղաթիռում 18 մարդ է եղել, որոնից 14-ը մահացել է, 4-ի վիճակը ծանր է։