1 դեկտեմբերի 2021 - 11:00 AMT
ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություն են արել

Նոյեմբերի 22-26-ը Եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակում կայացել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս Հատուկ նշանակության ուժերի Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժություններ: Այդ մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Դրանց նպատակն էր՝ բարձրացնել հատուկ նշանակության միավորված ուժերի մարտունակությունը և փոխգործակցությունը՝ մարտական պայմաններում։ Մասնավորապես, եզրափակիչ փուլի սցենարը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային հրաձգություն, բնակելի վայրերում մարտեր, բնակելի վայրերում մահացածների և վիրավորների տեղափոխում:

Նշվում է, որ նմանատիպ զորավարժությունների իրականացումն արտացոլում է երեք երկրի Զինված ուժերի գերազանց համագործակցությունը։