1 դեկտեմբերի 2021 - 11:43 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 502 նոր դեպք կա և 44 մահ

Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 339,020-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 502-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 44 դեպք է գրանցվել, 43-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7610 դեպք կա, այլ պատճառով՝ 1447։

Ապաքինվել է ևս 590 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 317,765 է։ Փաստացի բուժվողների թիվը 12,198 է։

Ընդհանուր առմամբ 2,373,959 թեստ է արվել, մեկ օրում` 7279։