1 դեկտեմբերի 2021 - 12:09 AMT
Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել և 4 մահ

Նոյեմբերի 30-ին կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել:

Արձանագրվել է մահվան 4 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 55-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 23,678 քաղաքացու հետազոտություն, որից 3996-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։