1 դեկտեմբերի 2021 - 14:55 AMT
Հրաչյա Թաշչյանն ազատվել է աշխատանքից

Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանն ազատվել է աշխատանքից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հրաչյա Թաշչյանին ազատել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (06-2-Ղ1-1) պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Անի» ուսումնասիրությունների կենտրոնի տվյալների համաձայն, Հրաչյա Թաշչյանը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապ ապահովող պետական ապարատի երկրորդ պաշտոնյան է եղել, Արթուր Վանեցյանից բացի։ Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է վարչապետ Փաշինյանի օգնականը։

Նոյեմբերի 25-ին, Վանեցյանն, անդրադառնալով Ադրբեջանի հետ ոչ հրապարակային բանակցությունների թեմային, հայտարարել էր, որ 2018-2019 թվականներին իրենից բացի բանակցել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին: