2 դեկտեմբերի 2021 - 11:56 AMT
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները, հնարավոր է, հանդիպեն Ստոկհոլմում

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, հնարավոր է, հանդիպեն Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, որտեղ ընթանում է ԵԱՀԿ նախարարական կոնֆերանսը։ Այդ մասին հայտնել են ԱԳՆ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը։

ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը Ստոկհոլմում մեկնարկել է դեկտեմբերի 1-ին և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։ ԵԱՀԿ անդամ 57 երկրի ԱԳ նախարարների հանդիպումն անցնում է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հրավերով։