3 դեկտեմբերի 2021 - 12:23 AMT
Դեկտեմբերի 7-ին հրապարակվելու է «ՀՀ-ն Ադրբեջանի դեմ» գործով որոշումը․ Կիրակոսյանը Հաագայում է

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվել է Հաագա: Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակելու է իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ:

Կիրակոսյանը ՀՀ ներկայացուցչությունը կապահովի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ և Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նրա՝ դեկտեմբերի 6-8-ը ներառյալ, Նիդերլանդներ գործուղման որոշումը։

Գործուղումից վերադառնալուն պես Եղիշե Կիրակոսյանը վարչապետին հաշվետվություն կներկայացնի գործուղման արդյունքների մասին: