3 դեկտեմբերի 2021 - 13:43 AMT
Նոյեմբերին Արցախում 178 ծնունդ է գրանցվել, ինչը մոտ է մինչպատերազմյան ցուցանիշին

Նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։

«Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։

Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող Հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան»,-ասվում է գրառման մեջ։