3 դեկտեմբերի 2021 - 18:21 AMT
Ռազմական օդաչուներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացնում

Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Դեկտեմբերի 2-ին և 3-ին, նոր ուսումնական ծրագրի համաձայն, ուղղաթիռներով իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ։

Անհրաժեշտության դեպքում ռազմական օդաչուները պատրաստ կլինեն ակտիվորեն ներգրավվել անտառային հրդեհների մարման աշխատանքներին։