4 դեկտեմբերի 2021 - 10:36 AMT
ՔՊ-ն որոշել է ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Այդ մասին ասվում է խմբակցության հայտարարության մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունից՝ նշելով, թե նրանից «անաչառ հայտարարություն չի տեսել»։ Ըստ նրա, ՄԻՊ հայտարարություններն ավելի շատ քաղաքական բնույթ են կրում, և նա «հանդես է գալիս հակահեղափոխության դիրքերից»։

Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022-ի փետրվարին։