6 դեկտեմբերի 2021 - 10:39 AMT
Արցախում հրազենային վիրավորումից ժամկետային է մահացել

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

ԱՀ ՊՆ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին: