6 դեկտեմբերի 2021 - 16:23 AMT
Մահացել է ԱՄՆ նախկին սենատոր, հայ ժողովրդի բարեկամ Բոբ Դոուլը

99 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր, Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի առաջատար, 1996 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Բոբ Դոուլը (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլ)։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) պարգև է հանձնել նրան Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում երկարամյա աշխատանքի համար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար 2019-ին նրան պարգևատրել է Պատվո շքանշանով:

«Ցավով հայտնում ենք, որ սենատոր Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը մահացել է այսօր վաղ առավոտյան քնած ժամանակ»,- ասվում է նրա կնոջ՝ Էլիզաբեթ Դոուլի հիմնադրած բարեգործական հիմնադրամի Twitter-ի միկրոբլոգում։ Մահվան պատճառը հրապարակման մեջ չի նշվում, գրում է ՏԱՍՍ-ը։

Դոուլը 27 տարի, 1969-1996 թվականներին, ԱՄՆ Սենատում ներկայացրել է Կանզաս նահանգը, իսկ մինչ այդ 8 տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1996 թվականի նախագահական ընտրություններում նա հանրապետականների թեկնածուն էր, սակայն պարտվեց դեմոկրատ Բիլ Քլինթոնին, որը վերընտրվեց երկրորդ ժամկետով։

Ավելի վաղ, Reuters-ի հրապարակման համաձայն, Դոուլը փետրվարին հայտարարել էր, որ իր մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել։

Photo. AP