6 դեկտեմբերի 2021 - 14:44 AMT
ՄԻՊ-ը մի շարք հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պետմարմիններում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի շարք հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պետական մարմիններում, ինչպես նաև քննարկումներ Եվրոպայի խորհրդում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Թաթոյանը։

«Ֆրանսիայում այս շաբաթ տեղի կունենան իմ բարձրաստիճան հանդիպումներն ու խորհրդակցությունները Ֆրանսիայի պետական մի շարք մարմիններում, Եվրոպական միության խորհրդարանի պատգամավորների և Հայկական սփյուռքի կազմակերպությունների, հայ համայնքի հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի (CDCA ANC France) հրավերով:

Այցի շրջանակում նախատեսված են նաև բարձրաստիճան քննարկումներ Եվրոպայի խորհրդում»,-ասվում է գրառման մեջ։