7 դեկտեմբերի 2021 - 15:52 AMT
Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել Մխիթարաշենի տներից մեկի ուղղությամբ ադրբեջանցիների կրակելու վերաբերյալ քրգործը

Արցախի Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թ. նոյեմբերի 13-ին Մխիթարաշենի տներից մեկի ուղղությամբ կրակահերթ արձակելու քրգործը։

2021 թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02:00-ից մինչև 04:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների/ կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ Արցախի Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Մ.Ա.-ին պատկանող բնակելի տան ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Քրեական գործը հարուցվել էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով՝ տվյալ պահին Մ.Ա.-ի և նրա ընտանիքի անդամները տան մյուս սենյակում գտնվելու պատճառով՝ իրենց կանքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցնելու և գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։

Նախաքննությունը շարունակվում է: