8 դեկտեմբերի 2021 - 10:53 AMT
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Փարիզ

Դեկտեմբերի 8-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Փարիզում։

Նա մասնակցելու է Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:

Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը, տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ: