8 դեկտեմբերի 2021 - 12:33 AMT
Գործատուն կկարողանա թեստ կամ պատվաստում չունեցող աշխատողին ազատել աշխատանքից․ Նախագիծն ընդունվել է

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով գործատուին իրավունք է տրվում չթույլատրել աշխատողին ներկայանալ աշխատանքի և չվճարել աշխատավարձ, եթե աշխատողը չի ներկայացնում Covid-ի դեմ պատվաստումը կամ ՊՇՌ թեստավորումը հաստատող փաստաթղթերը։

Աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը:

Գործատուն պարտավոր է պայմանագիրը լուշելու մասին աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Նախագծին կողմ է քվեարկել 55 պատգամավոր, դեմ՝ 23-ը, ձեռնպահ՝ 6-ը: