8 դեկտեմբերի 2021 - 17:19 AMT
Փրինսթոնի համալսարանն Ադրբեջանի դեսպանին հրավիրել է քննարկելու «խաղաղությունը և գործակցությունը» Կովկասում

ԱՄՆ Փրինսթոնի համալսարանը Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմին հրավիրել է քննարկելու «խաղաղությունը և համագործակցությունը» Կովկասում, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

ԱՄՆ Արևելյան ափի ՀՅԴ երիտասարդական թևի անդամները և մի շարք հայկական ուսանողական կազմակերպություններ դատարապտել են այդ հրավերը Փրինսթոնի համալսարանին հասցեագրված բաց նամակում։

Ամերիկահայերը կարծում են, որ Փրինսթոնի համալսարանը չպետք է հակահայկական հռետորաբանության հարթակ դառնա, իսկ Արցախի դեմ 2020 աշնանը պատերազմ սկսած ագրեսոր երկրի ներկայացուցիչը, որը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին և այսպես կոչված «Ռազմավարի պուրակ» է բացել Բաքվում, չի կարող խոսել Կովկասում «խաղաղության և համագործակցության» մասին։

Ցանկացողները կարող են էլեկտրոնային նամակ հղել Փրինսթոնի համալսարանի դասախոսներին և աշխատակազմին։