8 դեկտեմբերի 2021 - 18:48 AMT
ՊՆ․Ադրբեջանցիները կրակել են ջրատար մեքենայի վրա

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։

Տուժածներ չկան, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ՊՆ-ն նաև հերքել է դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈւ մարտական դիրքերը՝ նշելով, որ դա ապատեղեկատվություն է։

Նշվում է, որ հայկական կողմն ադրբեջանական ԶՈւ ուղղությամբ կրակ չի վարել։