9 դեկտեմբերի 2021 - 10:49 AMT
2022-ի պետբյուջեի նախագիծն ընդունվել է

Ազգային ժողովը հաստատել է 2022թ․ պետական բյուջեի նախագիծը։ Կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ` 19, ձեռնպահ` 1։

Նիստին ներկա ընդդիմադիր պատգամավորները դեմ են քվեարկել նախագծին։

2022թ․ բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով։ Հարկեր / ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով և կկազմի 23.4%, պետպարտք / ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի ու տարեվերջին կկազմի մոտ 60%: