9 դեկտեմբերի 2021 - 11:09 AMT
ՊՆ զինծառայող է վիրավորվել․ Նախնական տվյալով՝ համածառայակցի կրակոցից

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։