9 դեկտեմբերի 2021 - 14:15 AMT
Մուրադով․ Ռուս խաղաղապահները զոհերի ավելի քան 1960 մարմին են փոխանցել ՀՀ-ին և Ադրբեջանին

Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից զոհվածների ավելի քան 1960 մարմին է փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին։ Այդ մասին հայտարարել է ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը ՏԱՍՍ-ին հարցազրույցում։

«Որոնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են»,-ասել է Մուրադովը։

Ըստ ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն: