27 մարտի 2009 - 19:36 AMT
Կամո Արեյան. Գագիկ Բեգլարյանի նշանակումից հետո Երեւանի քաղաքապետարանի աշխատանքում ոչինչ չի փոխվել
«Գագիկ Բեգլարյանի նշանակումից հետո Երեւանի քաղաքապետարանի աշխատանքում ոչինչ չի փոխվել, բոլոր աշխատանքները շարունակվում են գարնանային տրամադրությամբ, նոր ռիթմով ու էներգիայով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Նրա խոսքով, քաղաքապետարանի ամենօրյա աշխատանքը շատ լարված ռիթմով է ընթանում, կան շատ նախագծեր, որոնց վրա քաղաքապետարանի աշխատակիցները շատ ջանասիրաբար աշխատում են: «Մենք վճռական ենք տրամադրված եւ շարունակելու ենք ծառայել Երեւանին, քանի որ դա մեր աշխատանքն է»,- հայտնել է նա:

«Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրությունների մասին նոր օրենքն իր առաջին փորձությունն է անցնում: Մենք անում ենք ամեն անհրաժեշտ բան նախընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքների բարձր մակարդակի ապահովման համար»,- իր կարծիքն է հայտնել Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը: Երկրում նախընտրական իրադրությունը Կամո Արեյանը գնահատել է որպես շատ բնական եւ սովորական երեւույթ: