10 դեկտեմբերի 2021 - 11:31 AMT
Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից․ Անկախ պատգամավոր կլինի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս է եկել խմբակցությունից և այսուհետ կգործի որպես անկախ պատգամավոր: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Զաքարյանը դեկտեմբերի 9-ին գրություն է ներկայացրել ԱԺ նախագահին

«Պատգամավոր Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել Ազգային ժողովի նախագահին և հայտնել է, որ ԱԺ կանոնակարգ օրենք 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից և գործելու է որպես անկախ պատգամավոր»,-ասել է Ռուբինյանը: