14 դեկտեմբերի 2021 - 10:32 AMT
Չավուշօղլու․ Թուրքիան և ՀՀ-ն հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակենք»,- ասել է Չավուշօղլուն խորհրդարանում:

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է հայտարարությանը՝ հաստատելով ներկայացուցիչներ նշանակելու մասին նրա խոսքերը։

«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանի մեջ։