14 դեկտեմբերի 2021 - 16:36 AMT
Bloomberg. Բայդենը հորդորել է Էրդողանին բացել ՀՀ հետ սահմանը

Հոկտեմբերին Հռոմում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հորդորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինբացել սահմանը ՝ դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ, գրում է Bloomberg-ը՝ բարձրաստիճան թուրք պաշտոնյային հղումով։

Նշվում է, որ Անկարայից տեղեկություններ են հասնում, թե Թուրքիան և Հայաստանը մտադիր են հատուկ ներկայացուցիչների նշանակել՝ երկու երկրի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակում։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ և որ չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։

Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիան հուսով է, որ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը թույլ կտան Անկարային մեղմել լարված հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որոնք վատթարացել են ռուսական ՀՕՊ համակարգերի գնումից հետո։

Նշվում է, որ Բայդեն-Էրդողան հանդիպումից հետո երկրները խնդիրների լուծման մեխանիզմ են ստեղծել։

Հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականին՝ ԼՂ հակամարտությունում սատարելով Ադրբեջանին։ Չնայած 1991-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։

Photo. AP