27 մարտի 2009 - 21:33 AMT
Հետաքննությունը դիտարկում է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալի սպանության նոր վարկածներ
«Այս պահի դրությամբ Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության մասին նոր տեղեկություններ չկան, սակայն կան սպանության նոր վարկածներ, որոնք մշակվում են, ինտենսիվ հետաքննություն է գնում»,-այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հունան Պողոսյանը:

«Ոստիկանության պետի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու գլխավոր դատախազի համատեղ հրամանով ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որտեղ ընդգրկված են երեք կառույցների փորձառու աշխատակիցներ»,-ասել է նա: