15 դեկտեմբերի 2021 - 12:22 AMT
Պուտինն ու Մակրոնը խոսել են ԼՂ կարգավորման մասին, աջակցություն հայտնել ԵԱՀԿ ՄԽ ակտիվացմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույց հանգամանալից անդրադարձ են կատարել ղարաբաղյան կարգավորմանը։

Պուտինը ներկայացրել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները։ Պուտինը պատմել է, թե ինչպես է տարածաշրջանում միջոցներ ձեռնարկվում հրադադարի պահպանման, փախստականների վերադարձի և առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման համար։

Նրանք աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով աշխատանքի ակտիվացման նպատակահարմարությանը:

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

Photo. AP