15 դեկտեմբերի 2021 - 18:30 AMT
Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ՝ որպես վկա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննվելու։ Տեղեկությունը հաստատել է Վանեցյանի մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Արթուր Վանեցյանը մի քանի ժամ առաջ հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ վկայի կարգավիճակով։ Նա կանչվել է որպես վկա` մեծ հաշվով իրեն չվերաբերող քրեական գործով։ Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, քանի որ գաղտնիք է համարվում»,– նշել է Հակոբյանը։