17 դեկտեմբերի 2021 - 17:34 AMT
Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում հայտնի են

Դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայի նոր խաղաշրջանում։

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է B լիգայի առաջին խմբում, որտեղ Հայաստանի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուկրաինայի հավաքականները:

Հանդիպումները կայանալու են 2022 թվականի հունիսին և սեպտեմբերին։ Վերջնական խաղացանկը կհաստատվի դեկտեմբերի 17-ին: