17 դեկտեմբերի 2021 - 16:11 AMT
Էդուարդ Բաբայանը՝ Աբովյանի համայնքապետ

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում դեկտեմբերի 17-ին կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը, տեղեկացմում է Aysor.am-ը։

Դրա ընթացքում Աբովյանի համայնքապետ է ընտրվել ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 10403 ձայն: ՔՊ-ն Աբովյանում ստացել է 8261 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունն ստացել է 2696 ձայն, ՀՅԴ-ն՝ 1158։