17 դեկտեմբերի 2021 - 18:17 AMT
ՌԴ փոխվարչապետը մոտ օրերս կժամանի ՀՀ

Մոտ օրերս Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Այս մասին ասել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` առանց հստակեցնելու, թե կոնկրետ որ օրն է ժամանելու պաշտոնյան, տեղեկացնում է «Ազատությունը»։

Օվերչուկը, որը նաև տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից, Երևան է ժամանում պատվիրակությամբ՝ Հայ-ռուսական տնտեսական գործակցության։

Օվերչուկը դեկտեմբերի 17-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ավելի վաղ նա Բաքվում մասնակցել է «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» խորագրով համաժողովին: