28 մարտի 2009 - 11:17 AMT
ԼՂՀ-ում չորս զինծառայող է զոհվել
Մարտի 26-ին 05:35-ին դժբախտ պատահարի հետեւանքով ԼՂՀ պաշտպանության բանակի արեւելյան գծի զորամասերից մեկում զոհվել են ժամկետային չորս զինծառայողներ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, զոհվել են կրտսեր սերժանտ Պարգեւ Սամվելի Կարապետյանը, շարքայիններ Արամ Ռազմիկի Կարապետյանը, Արկադի Խաչատուրի Ումերանյանն ու Հրաչ Սուրենի Եղյանը:

Զինծառայողների մահվան փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, պարզվում են նրանց մահվան հանգամանքները: