18 դեկտեմբերի 2021 - 16:37 AMT
Վահան Բիչախչյանը կարող է ընդգրկվել ՌՊԼ ակումբներից մեկում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբները հետաքրքրվում են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի 22-ամյա գրոհող կիսապաշտպան Վահան Բիչախչյանով։ Այդ մասին ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչ Յուրի Գորբենկոն։

Մենք այժմ երկխոսության մեջ ենք ՌՊԼ աղյուսակի վերին մասի որոշ ակումբների հետ՝ Բիչախչյանի տեղափոխման հարցով։ Նա տաղանդավոր հայ ֆուտբոլիստ է, որը նաև կարող է մեզ մոտ լեգիոներ չհամարվել»,-ասել է Գորբենկոն, հայտնում է Championat.com-ը։

Բիչախչյանի պայմանագիրը «Ժիլինայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է € 600,000։

Ընթացիկ խաղաշրջանում Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել է 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

2016-ին The Guardian-ն ընդգրկել է Բիչախչյանին 1999 թ․ ծնված աշխարհի 60 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում։