20 դեկտեմբերի 2021 - 11:22 AMT
Կլաար․ Ուրախ եմ, որ նպաստեցի գերեվարված 10 հայ զինծառայողների հայրենադարձմանը

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր քայլ է համարել գերեվարված 10 հայ զինծառայողի հայրենադարձումը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հայրենադարձելու 10 հայ զինծառայողների։ Սա կարևոր քայլ է հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ։ ԵՄ-ն կշարունակի աշխատել երկու երկրի հետ՝ զարգացնելու համար Եվրոպական խորհրդի նախագահի հաջող հանդիպումները երկրների ղեկավարների հետ», –ասվում է գրառման մեջ:

Հայրենադարձված զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16–ին տեղի ունեցած սահմանային բախումների ժամանակ։