20 դեկտեմբերի 2021 - 12:09 AMT
ԱՄՆ Պետդեպը հորդորել է ազատ արձակել մյուս բոլոր գերիներին

ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ողջունելով գերեվարված 10 հայ զինծառակյողի հայրենադարձությունը, կոչ է արել ազատ արձակել բոլոր մյուս գերիներին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր բլոգում։

«Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր ձերբակալվածներին, փոխանակել մասունքները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք կարևորում ենք մարդասիրական վերաբերմունքը ձերբակալվածների նկատմամբ՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 19–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գերեվարված 10 զինծառայողի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16–ին Սյունիքում սահմանային բախման ժամանակ։

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր քայլ է համարել գերեվարված 10 հայ զինծառայողի հայրենադարձումը։