20 դեկտեմբերի 2021 - 17:12 AMT
Զասը Երևան կժամանի․ Կհանդիպի Փաշինյանին և մի շարք պաշտոնյաների

Դեկտեմբերի 21-ին Հայաստան կժամանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ կքննարկի իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։

Զասը հանդիպում կունենա ՀԱՊԿ Հավաքակaն անվտանգության խորհրդի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ ՀԱԽ 2021թ․ սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման միջոցառումների և ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում առաջնային ուղղությունների կատարման ծրագիրը։

Ակնկալվում է նաև, որ Զասը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցը Հայաստան կավարտվի դեկտեմբերի 23-ին։