21 դեկտեմբերի 2021 - 12:32 AMT
Կարեն Վարդանյանի տրամադրած 100 մլն դրամ աջակցությամբ նոր բուժսարքավորումներով է համալրվել «Մուրացան» հիվանդանոցը

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ:

Բարերար Կարեն Վարդանյանը հիվանդանոցին է նվիրել ճապոնական և եվրոպական արտադրության գերժամանակակից կյանք փրկող 11 նոր բժշկական սարքավորում, որոնք հնարավորություն կտան մանկական վերակենդանացման բաժանմունքում նորածինների խնամքն ու բուժսպասարկումը իրականացնել որակական ամենաբարձր մակարդակով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է: