21 դեկտեմբերի 2021 - 13:47 AMT
ԵՄ-ն հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Novavax-ի պատվաստանյութին

Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Novavax արտադրողի պատվաստանյութին, որի կոմերցիոն անվանումն է Nuvaxovid։

Nuvaxovid-ն առաջին սպիտակուցային պատվաստանյութն է, որը հավանություն է ստացել Եվրոպայում։

ԵՄ երկրները կկարողանան օգտագործել պատվաստանյութը Եվրահանձնաժողովի հաստատումից հետո։

Սա Եվրամիությունում հավանություն ստացած 5-րդ պատվաստանյութն է։ Մինչ օրս հավանություն էին ստացել Moderna, Pfizer/BioNTech, Johnson&Johnson և AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն էր տվել Novavax-ի պատվաստանյութին դեկտեմբերի 17-ին։ Այն դարձավ ԱՀԿ կողմից հավանություն ստացած 8-րդ պատվաստանյութը։