28 մարտի 2009 - 13:00 AMT
Հայաստանն անցնում է ամառային ժամանակի
Մարտի լույս 29-ի գիշերը Հայաստանն անցնում է ամառային ժամանակի: Ըստ Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի, 2009 թվականի մարտի 29-ին ՀՀ ողջ տարածքում ժամը 20:00-ին ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ կտարվի: Անցումը ձմեռայինից ամառային ժամանակի կիրառվում է աշխարհի 110 երկրներում, ինչը թույլ է տալիս խնայել էլեկտրաէներգիայի սպառումը: