23 դեկտեմբերի 2021 - 11:44 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 129 նոր դեպք կա և 16 մահ

Հայաստանում դեկտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 344,126-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 129-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 16 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7936 դեպք կա, այլ պատճառով՝ 1495։

Ապաքինվել է ևս 295 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 329,576 է։ Փաստացի բուժվողների թիվը 5119 է։

Ընդհանուր առմամբ 2,516,680 թեստ է արվել, մեկ օրում` 6885։