23 դեկտեմբերի 2021 - 17:57 AMT
Փաշինյանն ու Երևանի նոր քաղաքապետը կառավարության և քաղաքապետարանի գործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ քննարկել են կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցությանը, մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին և նախագծերին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և քարտուղար Լևոն Հովհաննիսյանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին և նոր քաղաքապետ ընտրել՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։