23 դեկտեմբերի 2021 - 18:12 AMT
Հաստատվել են ԵՊՀ և ԵՊԲՀ ռեկտորների ընտրությունների արդյունքները

Կառավարության որոշումներով հաստատվել են Երևանի պետական համալսարան ռեկտորի պաշտոնում Հովհաննես Հովհաննիսյանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի ընտրությունների արդյունքները:

Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ ԵՊՀ-ում բարեփոխումների շարք է սկսվել:

Մուրադյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ԵՊԲՀ-ին աջակցություն ցույց տալու համար: Նորընտիր ռեկտորը հավելել է, որ բժշկական համալսարանը նախատեսում է մի շարք հավակնոտ ծրագրեր իրականացնել: