24 դեկտեմբերի 2021 - 12:29 AMT
ՌԴ խաղաղապահները մեկ օրում ավելի քան 2000 մարդու ելումուտ են ապահովել Արցախ

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ԼՂ-ում դիտակետերով և Լաչինի միջանցքով մեկ օրվա ընթացքում ապահովել են ավելի քան 2000 մարդու ելումուտ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին։

Լաչինի միջանցքում և ԼՂ սահմանազատման գծի ամբողջ երկայնքով տեղակայված են ՌԴ խաղաղապահ ուժերի 27 դիտակետ։

Դիտակետերում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահները կրում են «Ռատնիկ» հանդերձանքը։ Դիտակետերը կահավորված են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով, անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով և տեսախցիկներով։