24 դեկտեմբերի 2021 - 16:10 AMT
Պուտինը՝ Ալիևին․ Ուրախ կլինեմ համատեղ աշխատել տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, շնորհավորելով նրան ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, հաստատել է ընդհանուր տրամադրվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ։

Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է հղել Ալիևին՝ նշելով, որ ուրախ կլինի շարունակել համատեղ աշխատանքը «տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար»։

«Գնահատում եմ մեր ընկերական հարաբերությունները։ Ուրախ կլինեմ շարունակելու կառուցողական, բովանդակային երկխոսությունը և սերտ համատեղ աշխատանքը՝ ի շահ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար»,-նշել է Պուտինը։