25 դեկտեմբերի 2021 - 13:24 AMT
Տոներին արգելոց-թանգարանները կաշխատեն

«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը Ամանորի օրերին կաշխատեն, տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը կաշխատի ժամը 10։00-22։00-ը։ Տոնական օրերին արգելոց-թանգարանը բաց կլինի 2021թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-22:00-ը։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը` 2021 թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ը։

«Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը՝ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ը։