25 դեկտեմբերի 2021 - 16:41 AMT
Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է․ Շարժիչն է բռնկվել

Utair ավիաընկերության Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է` թռիչքի ժամանակ շարժիչը բռնկվել է։

«Թռիչքը նախատեսված էր տեղական ժամանակով 07:20-ին: Ինքնաթիռի շարժիչը պայթել է թռիչքի մեկնարկի ժամանակ: Չվերթը չեղարկվել է: Ուղևորների կեսը տուն է գնացել: Նոր չվերթը խոստացել են իրականացնել երեկոյան»,- գրում է ՌԻԱ Նովոստին` 72.ru պորտալին հղումով։

Համացանցում նաև հայտնել է բռնկման տեսանյութը, որը նկարահանել են ուղևորները։