28 դեկտեմբերի 2021 - 11:12 AMT
«Փյունիկից» 3 ֆուտբոլիստ է հեռացել

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբից 3 ֆուտբոլիստ է հեռացել՝ եզրային հարձակվող Լազար Յովանովիչը, դարպասապահ Սևակ Ասլանյանը և պաշտպան Սուրեն Հարությունյանը։

Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ։

Լազար Յովանովիչը «Փյունիկին» էր միացել 2021-ի սեպտեմբերին: 28-ամյա սերբ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 6 խաղ:

Սևակ Ասլանյանը և Սուրեն Հարությունյանը հանդիսանում են «Փյունիկի» սաներ և մրցաշրջանի աշնանային հատվածում հանդես էին գալիս «Փյունիկ Ակադեմիայում»: Ասլանյանը նաև 3 խաղ է անցկացրել «Փյունիկի» կազմում՝ Բարձրագույն խմբում իր նորամուտը նշելով 2020-ի հունիսին:

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Լազար Յովանովիչին, Սևակ Ասլանյանին և Սուրեն Հարությունյանին` ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։