28 դեկտեմբերի 2021 - 11:29 AMT
Ռուս խաղաղապահներն ամանորյա նվերներ են հանձնել Ասկերանի հեռավոր գյուղերի երեխաներին

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարերարների հետ համատեղ Ամանորին ընդառաջ մեկ օրում ավելի քան 10 հումանիտար ակցիա են իրականցրել Լեռնային Ղարաբաղում։

Հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել և ամանորյա նվերներ են հանձնել Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերի մանկապարտեզների և դպրոցների ավելի քան 1700 երեխայի, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Երեխաները ստացել են նվերներ, խաղալիքներ, կոնֆետներ։ Երեխաներին նաև շնորհակալություն են հայտնում Ամանորի հանդեսի համար։ Վաղը ամանորյա ակցիաները կշարունակվեն Ասկերանի շրջանում»,-ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին մոտ 70 հումանիտար ակցիա կանցկացնեն և նվերներ կմատուցեն ավելի քան 8000 երեխայի շփման գծին մոտ գտնվող բնակավայրերում։